«Մահացել է պատանեկությանս կուռքերից մեկը»․ ՀՀ նախագահը՝ Սարգիս Հովիվյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

1

Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը:

Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում ունի հայրենական ֆուտբոլի զարգացման մեջ թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարզիչ:

Խոնարհվում եմ Սարգիս Հովիվյանի տաղանդի ու հիշատակի առաջ:

Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը: