Ոստիկանները բացահայտել են կոնյակների գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Իրավական

Հուլիսի 6-ին հաղորդվել էր տեխնիկական միջոցներով մուտքի դուռը բացելով՝ Կիևյան փողոցի մի բնակարանի նկուղից 1980 թվականի արտադրության «Նաիրի» և այլ անվանական արտադրության հայկական 60 շիշ կոնյակ գողանալու մասին:

Հուլիսի 8-ին, ժամը 11-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Արաբկիրի քրեական հետախույզները բերման են ենթարկել Լոռու մարզի Ակոռի և Կաճաճկուտ գյուղերի բնակիչներ, 29-ամյա և 34-ամյա երկու տղամարդու: Նրանք ներկայացվել են քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: