«Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է նաև Աղվան Հովսեփյանը․ ՀՔԾ-ն չի մեկնաբանում․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

1

Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Աղվան Հովսեփյանը նախորդ չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի մեկի» գործով հարցաքննությունների վերաբերյալ տեղեկությունները չի մեկնաբանում։