«Հպարտ եմ, որ համալսարանական եմ»․ ԵՊՀ պրոռեկտորն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Ռուբեն Մարկոսյան

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի՛ ընկերներ, գործընկերնե՛ր, ուսանողնե՛ր և համալսարանականնե՛ր …

Շուրջ 10 տարի պատիվ եմ ունեցել աշխատել ԵՊՀ-ում՝ որպես պրոռեկտոր, իսկ վերջին շրջանում ԵՊՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների հետևանքով, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ աշխատանքից: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են ինձ, համագործակցել և աջակցել: Հատկապես կցանկանայի շեշտել այս տարիների ընթացքում ինձ հետ անմիջականորեն աշխատող ստորաբաժանումների աշխատակիցների և ուսանողական կառույցներում ընդգրկված մի քանի հազար ուսանողների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Համատեղ և մեծապես ձեր ջանքերով մենք կարողացել ենք իրագործել բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ:

Համալսարանը մեզ համար Մայր կրթօջախ է. միջավայր, որտեղ կայացել ենք, ձեռք ենք բերել ընկերներ:

Ամեն դեպքում միշտ կլինեմ համալսարանի կողքին ու կփորձեմ հնարավորությունների սահմանում նպաստել նրա զարգացմանը:

Հպարտ եմ, որ համալսարանական եմ …»