Բերման են ենթարկել Իրանի քաղաքացի, 22-ամյա երիտասարդին․ նրա մոտ թմրանյութ է եղել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Հուլիսի 8-ին, գիշերվա չորսին, Թումանյան եւ Փարպեցու փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Իրանի քաղաքացի, 22-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով մեկ փաթեթ:

Ոստիկանությունից հայտնում են, որ իրանցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news