Վրաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու՝ ՌԴ նախագահի որոշումը ճիշտ որոշում է․ Զալկալիանի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

 «Ռուսաստանի նախագահի որոշումը Վրաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու մասին միանշանակ համարվում է միակ և ճիշտ որոշումը: Այն կարելի է միայն ողջունել», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Զալկալիանին ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները ուշադիր հետևել են այն հայտարարություններին, որոնք հնչել են Թբիլիսիից ռուսաստանյան իշխանությունների հասցեին՝ դրանք բնութագրելով որպես սադրիչ և ուղղված երկկողմ հարաբերությունների վատթարացմանը:

ՌԴ Պետդուման հուլիսի 9-ին միաձայն հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է հակառուսական սադրանքները Վրաստանում և կառավարությանն, ապա նաև նախագահին առաջարկել է դրանց պատասխանել տնտեսական պատժամիջոցներով:

Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ ելնելով վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից և հանուն Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պաշտպանության՝ չարժի հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել: