Վաճառվում է Հովիկ Աբրահամյանի՝ Ձորաղբյուրի առանձնատունը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

Հովիկ

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց բավական ոչ շահեկան վիճակում։ Միանգամից հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնցով անցնում է հենց Աբրահամյանը։ Հարուցված և չհարուցված գործերը ենթադրում են նաև հսկայական գումարների վերադարձ։

Մամուլը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Աբրահամյանը սկսել է բիզնեսի մի մասը վաճառել։ Նախ գրվեց «Արտֆուդ»-ի իրենց մասնաբաժնի վաճառքի մասին, ապա Արտաշատ քաղաքում ունեցած այլ գործարանների, գազալցակայանների ու շենք-շինությունների վաճառքի մասին։

Օրերս էլ մենք նկատեցինք, որ Հովիկ Աբրահամյանի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա է փակցված «Վաճառվում է» ցուցանակը։ Ի դեպ, այս առանձնատունը Մոնումենտում գտնվող ԱԺ-ի նմանությամբ կառուցված առանձնատան փոքր տարբերակն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: