Պուտինն այցելել է 9 երեխա ունեցող ամուսիններին և կերակրել մեկամյա Վովային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

Պուտին

«Սպուտնիկ» գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինբուրգում այցելել է Սիրոպյատովների բազմանդամ ընտանիքին, որոնց հետ ծանոթացել էր մայիսին՝ «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ։

Ամուսինները՝ Մաքսիմը և Լիլիան, 9 երեխա ունեն: Ամենափոքրը Պուտինի անվանակիցն է, օրերս արել է իր առաջին քայլերը: Պուտինը փոքրիկ Վովային թխուկ է հյուրասիրել, որը երեխան հաճույքով կերել է:

«Կարծում էի՝ թուղթը կուտի»,- կատակել է նախագահը:

Պուտինը երեխայի ծնողների հետ խոսել է նաև նրանց՝ նոր բնակարան տեղափոխվելու մասին: