Քոչարյանի աջակիցների ցույցից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

ոստիկանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցից բերման ենթարկված 6 մասնակիցների առնչությամբ արձանագրություն է կազմվել, նրանք րոպեներ առաջ ազատ են արձակվել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։   

Հիշեցնենք, որ այսօր հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանության միջև միջադեպ է տեղի ունեցել, վեց քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանց վերագրվում է վարչական իրավախախտման կատարում (ՀՀ օրենքի 182–րդ հոդվածով), այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։