Նոր սուպերնախարարությամբ Ստանիսլավսկու թատրոնում սկսվել է «պրոբուքսովկա»․ գեղղեկավար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Հայաստանում նոր սուպերնախարարության ձեւավորմամբ Ստանիսլավսկու անվան թատրոնում սկսվել է «պրոբուքսովկա»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։

Նա հիշեցրել է, որ իր նշանակման պահից անցել է 8 ամիս (պաշտոնին է 2018-ի նոյեմբերից), իսկ Յուրի Իգիթխանյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակումից՝ վեց ամիս, որի հայտնվելով թատրոնում նկատվում է ստեղծագործական վերելք, եւ այս մասին վկայում է ամբողջ կոլեկտիվը։ «Շնորհիվ Յուրիի անձնային հատկանիշների՝ թատրոնում լուծվում են շատ խնդիրներ։ Մասնավորապես, անցած մի քանի ամիսներին գրանցվել է ֆինանսական ցուցանիշների աննախադեպ աճ։ Բացի այդ, մենք սկսել ենք բեմադրել պրեմիերա պրեմիերայի հետեւից, որոնք մեծ հետաքրքրությամբ են ընդունվում հանդիսատեսի կողմից։ Մենք նոր ներկայացումներ ենք բեմադրում, ընդ որում՝ թանկարժեք, մասնավորապես՝ «Ռոմեո եւ Ջուլիետը», որը վեց անշլագով արդեն փոխհատուցել է ծախսերը։ Միեւնույն ժամանակ, մենք հրաժարվել ենք տոմսերի տարածման հին պրակտիկայից։ Հիմա դրանք կարելի է ձեռք բերել դրամարկղում կամ օնլայն»,- ասել է Ներսիսյանը՝ ավելացնելով, որ հրավեր ունեն Աշխարհի հնագույն քաղաքների թատրոնների միջազգային փառատոնին մասնակցելու, որը օգոստոսի 14-ին կբացվի Ռուսաստանում։ Նոյեմբերի համար նախատեսված են հյուրախաղեր Վլադիվոստոկում, բայց ստեղծված իրավիճակի պատճառով ամեն բան առկախվել է։

Գեղղեկն ավելացրել է, որ երկար ժամանակ զգացվում էր Մշակույթի նախարարության աջակցությունը, բայց հուլիսի 3-ին սուպերնախարարությունում (վերջերս ստեղծված կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարության միակցման ճանապարհով- խմբ.) մրցութային քննությունը թատրոնի տնօրենի պաշտոնի հաստատման համար չկայացավ այլընտրանքային թեկնածուի բացակայության պատճառով։ «Բայց մենք գիտենք, որ եղել է եւս մեկ հավակնորդ, որը չի կարողացել մասնակցել անհասկանալի պատճառներով, իսկ խնդիրներն առաջացել են կադրերի բաժնի մակարդակով։ Մենք չենք ցանկանում հավատալ, որ այս ամենը ինչ-որ դավադրություն է, չենք ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, եւ հույս ունենք, որ հեղափոխությունը մեզ վրա դրական ազդեցություն կգործի, ոչ թե բացասական»,- ամփոփել է Կարեն Ներսիսյանը։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news