Չարտոնված գործադուլ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում․ արտադրությունը կանգնել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Ագարակի պղնձա-մելիբդենային կոմբինատի արտադրությունը կանգ է առել`անօրինական գործադուլի հետեւանքով: Այս մասին հայտարարություն է տարածել լեռնահանքային ընկերութունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խումբը, որում ասվում է.

««Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների չարտոնված գործադուլի հետեւանքով կոմբինատի արտադրական գործունեության դադարի մասին․ 

 Չարտոնված գործադուլի պատճառը հանդիսացել է աշխատանքային պայմանագրի կետերի եւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումը։

Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանը ուղարկել են նամակ-դիմում, որում առաջադրել են  լրացուցիչ դրամական միջոցների վճարման անհիմն պահանջ։

Կոմբինատի ղեկավարությունը 25.06.2019թ․ պատասխանել է Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների կոլեկտիվ նամակին, որում սպառիչ պատասխան է տրվել:  Եղել են հանդիպման, ինչպես նաեւ ՀՀ գործող օրենքների շրջանակում  հարցի հնարավոր կարգավորման վերաբերյալ քննարկման առաջարկներ։ Հանդիպմանը անպայման պետք է ներկա լիներ արհմիության կոմիտեի նախագահը եւ Մեղրի համայնքնի ղեկավարը, սակայն  տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցները անտեսել են առաջարկը։ 

Հաջորդող օրերի ընթացքում ղեկավարության կողմից հանդիպումների առաջարկները նույնպես, անհայտ պատճառներով, անտեսվեցին։ Հուլիսի 2 -ին ժ․14.30-ից կոմբինատի աշխատանքը անմողջությամբ կանգ առավ, իսկ կոմբինատի ղեկավարության կողմից առաջարկված արտադրամասի աշխատողների հանդիպումը Մեղրի համայնքնի ղեկավարի հետ արդյունքներ չտվեց։ 

Հուլիսի 3-ին կոմբինատի ղեկավարությունը, հերթական անգամ, աշխատակիցներին հրավիրեց հարցը քննարկելու, սակայն հրավերը կրկին մերժվեց։ Այդուհանդերձ, կայացավ արտադրամասի աշխատակիցների հանդիպումը Սյունիքի մարզպետի եւ Մեղրի համայնքի ղեկավարի հետ, որը եւս ավարտվեց անարդյունք։ 

Ներկա պահին Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները շրջափակել են Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի գրասենյակը եւ հրաժարվում են բանակցային գործընթաց սկսել իրավական դաշտի շրջանակում։

Կոմբինատի ղեկավարությունը գտնում է, որ Տեխնոլոգիական տրասնպորտի արտադրամասի աշխատակիցների կոլեկտիվ նամակում նշված պահանջները անհրաժեշտ է լուծել իրավական դաշտում, ՀՀ  օրենսդրության եւ իրավական ակտերի շրջանակում՝ առանց արտադրական գործունեության դադարեցման։ Այդ մասին բազմիցս նախազգուշացրել էին  կոմբինատի ղեկավարությունը, Սյունիքի մարզպետը եւ Մեղրի համայնքի ղեկավարը։

Կոմբինատի աշխատակիցների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին եւ զգալի վնաս են հասցնում կոմբինատին, Մեղրի համայնքնին եւ ՀՀ պետական բյուջեին։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է. անօրինական գործադուլի նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության»։