Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: Դատարանը վճիռը կայացրել է այսօր։  

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերվում է Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։