Շտապ բուժօգնության ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Շտապ բուժօգնության ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին գրել է  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում․

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը տեղեկացնում է.

Հարգելի քաղաքացիներ,
Շտապբուժօգնության ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, Երևան քաղաքի տարբեր հատվածներում հերթապահում են շտապօգնության բրիգադներ։
Անհրաժեշտության դեպքում զանգահարել ծառայության «1-03» կամ 010-53-66-51 հեռախոսահամարներով, կամ 010-54-40-58 համարով»։