Գեներալ Մանվելի և Քոչարյանի գործերը փորձում են կապել միմյանց․ Արսեն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

«Գեներալ Մանվել Գրիգորյանին պահում են կալանքի տակ կա՛մ կոնկրետ ակնկալիքով, կա՛մ  սեփական վախերի պատճառով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է գեներալի պաշտպանական թիմի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Մանվել Գրիգորյանը հատուկ կալանքի տակ է պահվում, որպեսզի այսպես թե այնպես կապված կամ նմանեցված լինի Քոչարյանի գործին»,- ասել է նա։

Պաշտպանը շարունակում է պնդել, որ գեներալի նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որը կառավարվում է ամենավերին օղակներից։ Հակառակ դեպքում, եթե գեներալի գործով դատարանը զբաղվեր, ըստ Մկրտչյանի,  նա վաղուց ազատված կլիներ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news