1 օրով երկարաձգվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմի մրցույթը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեկ օրով երկարաձգում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթի վերջնաժամկետը՝ այն սահմանելով հուլիսի 11-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022,  [email protected]:Реклама 15

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս  ՀՀ արդարադատության նախարարության հայտարարել է մրցույթ: Հասարակական կազմակերպությունների հայտերը  կարող են ներկայացվել  ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկվել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

  1. Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի  երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում.

2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամա­նակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն.

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետա­կան միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամա­դրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

  1. Հասարակական կազմակերպությունը հայտին (http://moj.am/storage/uploads/14hayt.pdf ) կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերոնշյալ չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:
  2. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  վարչապետի  2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրության մեջ: