ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանում հետաքրքիր անվանումով միջոցառում է նախատեսված: Մասնավորապես, տեղի է ունենալու «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ի ներկայացումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ներկայացվելու է ԱԺ նախագահի կարգադրությամբ ձևավորված հասարարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի և «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում:
Ընդ որում, հետաքրքիր է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ այդ հասարակական հիմունքներով մարմինը ձևավորված է եղել դեռ նախորդ խորհրդարանի վերջում, սակայն ակտիվ գործունեություն չի ծավալվել, իսկ այս ատլասի ներկայացնումն էլ իրականացվելու է Մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի (ներկա կլինեն Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը) և Առողջապահության հարցերով հանձնաժողովի հետ համատեղ (նախագահ Նարեկ Զեյնալյանը գործուղման է, և նրա փոխարեն այլ անձ կվարի): Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե ներկայացվելու է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ը, որն իրենից ներկայացնում է հակաբեղմնավորիչների օգտագործման միջազգային փորձը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: