Զոհրաբ Մնացականյանը տեռորի է ենթարկում համակարգը. ո՞ւմ և ի՞նչ է նա արգելել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Զոհրաբ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը տեռորի է ենթարկում համակարգը: Մնացականյանը իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցերում և ընդհանրապես պահանջել է զերծ մնալ հրապարակային ակտիվության ցանկացած դրսևորումից:

Մնացականյանի ուշադրության կենտրոնում են հատկապես իր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց Զոհրաբյանը կասկածում է իր պաշտոնի վրա աչք ունենալու մեջ: Համակարգի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ «վհուկների որսը» կարող է ավելի արմատական դրսևորումներ ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: