Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

վահագն

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Տիգրան Սահակյանը, վերադառնալով  խորհրդակցական սենյակից, որոշում էր կայացրել մերժել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած բողոքը։

Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանի՝ մարտի 11-ի որոշումը, համաձայն որի՝ նա օրինական էր համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։

Պաշտպանը միջնորդել էր նոր դատական ակտ ընդունել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու հետախուզում հայտարարելու որոշումը։

ՀՔԾ-ն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 2018 թ. հոկտեմբերի 30–ին։

Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը նախորդ տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: