«Նման բան չկա»․ Էդուարդ Աղաջանյանը՝ թիմակցի՝ «պադավատիզմի» մասով հրապարակային բողոքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Էդուրադ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան  գրառմանը:

«Երեկ «Իմ Քայլը» ԱԺ խմբակցության պատգամավոր, իմ գործընկեր Էդգար Առաքելյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված #2 հարցի վերաբերյալ՝ պնդելով, թե սույն որոշմամբ կառավարությունը ավելացնում է պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների թիվը 73-ով։ Իրականում նման բան չկա, և վերը նշված որոշմամբ կառավարությունն ընդամենը կատարում է մեկ այլ կառավարության որոշման պահանջ, ըստ որի՝ կառավարությունը սահմանում է պետական մարմինների ավտոմեքենաների առավելագույն թիվը։ Հաշվի առնելով, որ տեսչական մարմինները մինչ այս պահը ձևավորման փուլում են, փաստացի իրենց կողմից օգտագործվող ավտոմեքենաների թիվը (որը ևս կրճատվել է անսարք մեքենաների դուրս գրման արդյունքում) կառավարության որոշմամբ դեռևս հաստատված չէր։ Եվ ահա, այս որոշմամբ մենք կատարում ենք կառավարության համապատասխան որոշման պահանջը և դրանով երաշխավորում ենք տեսչական մարմիններում ավտոմեքենաների ավելացման բացառումը։

Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ-ն մոտ օրերս կստանա համապատասխան հանձնարարական, ըստ որի՝ կգնահատվի պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների ԻՐԱԿԱՆ և նպատակային պահանջարկը, ինչպես նաև կստուգվեն վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքները, ըստ որի՝ պետական մարմիններում իրեն կցված ծառայողական ավտոմեքենա պետք է ունենա միայն տվյալ մարմնի ղեկավարը»,- գրել է նա:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news