2020-ի հունվարի 1-ից 560000 քաղաքացու կենսաթոշակ 10 %-ով կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսվում է 10 տոկոսով բարձրացնել մոտ 560 000 քաղաքացների կենսաթոշակները։

«2020 թ․ հունվարի մեկից հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները նաև սեպտեմբերի մեկից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը, նաև մենք կփորձենք մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988 թ․ երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները այս պահին արձանագրված են։ Այդ նպատակաով կհատկացվի 3 մլրդ դրամ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։