Վանեցյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել երեկվա էներգետիկ խափանումների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հանձնարարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն նախօրեին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանունումների և անջատումների վերաբերյալ, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ խափանման պատճառները, այսօր գործադիր մարմնի նիստում տեղեկացրեց Արթուր Վանեցյանը։

«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղել է, թե չի եղել, ցուցաբերվել է անգործություն, թե՝ ոչ։ Արդյունքների մասին կզեկուցեմ», - ասաց Արթուր Վանեցյանը։

Արձագանքելով վարչապետն ասաց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու պատճառները։

«Բայց երեկ ժամը 20։00-ին արդեն ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս