«Արցախի դեմ ահաբեկչական արշավը պիտի ավարտվի»․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

ԱՄՆ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքէջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: 

Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ  առաջարկվում  է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։

Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, որ Արցախի դեմ ահաբեկչական արշավը պետք է ավարտվի:

«Ահա թե ինչի համար եմ ես ներկայացրել լրացումներ հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներին, որոնք ներկայացրել են Էլիոթ Էնգելն ու Էդ Ռոյսը»,- ասել է նա: