Բոլոր բնակավայրերում վերականգնվել է ջրամատակարարման գործող գրաֆիկը․ «Վեոլիա ջուր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

վեոլիա ջուր

Այսօր վաղ առավոտյան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում արդեն վերականգնվել է ջրամատակարարման գործող գրաֆիկը:

Ինչպես տեղեկացրեց ընկերության Տեխնիկական տնօրինության Կարգավարական Խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, երեկ այստեղ աշխատել են լարված ռեժիմով:

Նախ, միջոցներ են ձեռնարկվել ինքնահոս եղանակով աղբյուրներից ստացվող ջրի վերաբաշխման միջոցով մեղմելու ջրի անբավարարությունը բացառապես պոմպերով սնուցվող բնակավարերում և տարածքներում, իսկ 19.00-ից, երբ վերականգնվել է էներգամատակարարումը, կարգավարները առցանց ռեժիմով, համակարգում ամենուր տեղադրված սարքերի օգնությամբ նորից հերթականությամբ միացրել են պոմպերը, խողովակաշարերով ջուր մղել բնակավայրեր, քայլ առ քայլ ավելացնելով ջրի քանակն ու ճնշումը բաշխիչ ցանցում: