Ուժեղ քամիների հետևանքով Հունաստանում զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

Հունաստան

Նախնական տվյալներով զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում գրանցվել է ուժեղ փոթորիկ: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով բազմաթիվ տներ ջուր է լցվել և հնարավոր է տասնյակից ավելի մարդիկ արգելափակած լինեն իրենց տներում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով երկու ռուս քաղաքացի է մահացել: Նշվում է, որ վնասվել են էլեկտրասյուներ, տների տանիքներ, արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս