Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկել էր 66-ամյա կնոջ ոսկյա շղթան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

տղա

Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան:

Շենգավիթի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ համատեղ իրացնելով, հուլիսի 11-ին՝ ժամը 01։30-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: