ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, 2019 թվականին կայացրած որոշումների արդյունքում որ ոլորտում են բարձրացումներ եղել և դեռ կլինեն։
«2019 թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն թոշակ կամ նպաստ ստացողների թոշակներն ու նպաստները:
2019 թ. հունիսի 1-ից բարձրացել է զինվորականների աշխատավարձը:
2019 թ. սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցչների աշխատավարձը:
2020 թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները»,-գրել է Փաշինյանը: