Վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր արագ իջել է․ Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Հակոբ

Երևանի քաղաքապետի մամուլիս խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ վերալակն ընկել էր։ Խոսնակը, սակայն, հերքել է վերելակի՝ ընկնելու մասին տեղեկությունը։

«Վերելակ չի ընկել։

Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Պատճառը ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։ 

Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,-գրել է Հակոբ Կարապետյանը։