ԻՊ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ սպառնալիքներ է հնչեցնում Թուրքիայի հասցեին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

«Իսլամական պետություն»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները թուրքերեն սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, հայտնում է թուրքական «Gazeteduvar»-ը:

Տեսանյութում ԻՊ-ի հինգ անդամներ են, որոնցից մեկը՝ Աբու Քաթադա ալ Թուրքին, թուրքերեն է խոսում: Անդամները նաև իրենց նվիրվածությունն են հայտնում ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադիին: