Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սոֆիո Կացարավայի․ քննարկվել է հայ-վրացական հարաբերությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

zohrab

Հուլիսի 11-ին Բաթումի 16-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նաև խորհրդարանականների դերը հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում։