Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

բակո սահակյան56

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: