Սաուդցի կնոջը դատել են՝ նախկին ամուսնուն վիրավորական հաղորդագրություն ուղարկելու համար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Սաուդյան Արաբիայում դատարանը կնոջը երեք օրով բանտարկության է դատապարտել Whatsapp-ով, Snapchat-ով եւ համացանցով նախկին ամուսնուն վիրավորական հաղորդագրություններ ուղարկելու պատճառով, հայտնում է Saudi Gazette պարբերականը:

Դատավճռի համաձայն՝ կինը տղամարդուն ուղղված անվայելուչ բառապաշար է օգտագործել: Դրանից բացի, դատարանը հաղորդագրություններում «ռասիստական երանգներ» է տեսել, որոնցում կինը նախկին ամուսնուն հիշեցրել է նրա ծագման մասին:

Դատարանը դատապարտյալին նաեւ պարտավորեցրել է փաստաթուղթ ստորագրել, որով նա համաձայնվում է նախկին ամուսնուն այլեւս երբեք նման հաղորդագրություններ չուղարկել:

Կինը խոստովանել է, որ հաղորդագրություններ ուղարկել է: