Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են․ Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

մոսիյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Այդ մասին նշում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`  հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»,-նշված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news