Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում․ Ռշտունին չպատասխանեց լրագրողների հարցերին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում: Այս մասին հուլիսի 11–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ պատճառաբանելով, թե ինչու այսօր չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննության ընթացքում:

Լրագրողների հարցերին խուսափեց պատասխանել նաև դատավոր Արմեն Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Աջափնյակի նստավայրում տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը, որին մասնակցում է մոտ 190 դատավոր։