ՌԴ ԱԳՆ խոսնակը հանդիմանել է Տուսկին, ով կոչ էր արել ԵՄ-ն չհամեմատել ԽՍՀՄ-ի հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

ՌԴ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում գրառում է հայտնվել ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի անունից, որտեղ վերջինս հանդիմանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին.

«Ցանկանում եմ Տուսկին հիշեցնել, որ ԽՍՀՄ-ի փլուզումը բերել է բազմաթիվ մարդկային ողբերգութունների, երբ տասնյակ միլիոնավոր մեր հայրենակիցները մեկ ժամվա ընթացքում հայտնվեցին արտասահմանում: Ես նկատի ունեմ մերձբալթյան երկրների ռուսալեզու մարդկանց, որոնց իրավունքները մինչ օրս խախտվում են»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկը կոչ էր արել ԵՄ-ն չհամեմատել ԽՍՀՄ-ի հետ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news