ԵՄ դատարանը չեղարկել է Վիկտոր Յանուկովիչի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Եվրամիության դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կազմակերպության մամլո հաղորդագրությունը:

2014 թվականի մարտի 5-ին Բրյուսելը սահմանափակիչ միջոցներ էր ընդունել Ուկրաինայի մի շարք քաղաքացիների, այդ թվում և Յանուկովիչի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

Նրանք այդ ցանկում են հայտնվել որպես «անձինք, որոնց նկատմամբ Ուկրաինայում հետաքննություն է վարվում՝ կապված ուկրաինական պետական միջոցների յուրացմանն առնչվող հանցագործությունների հետ»:

Յանուկովիչների ընտանիքը բողոքարկել էր պատժամիջոցները, և 2015 թվականին ԵՄ խորհուրդը փոխել էր հիմնավորումները՝ ցուցակում նրանց անունները պահպանելու համար: Նրանք նշվել են որպես անձինք, որոնց նկատմամբ քրեական գործ է հետաքննվում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news