Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մանսուր Բթեյշին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

 Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 10-ին հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մանսուր Բթեյշի հետ (Mansour Bteish)։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ աշխատանքային մանրամասներ:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրաշրջանառությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտին, սակագնային քաղաքականության վերանայման հեռանկարներին և համագործակցության այլ առանցքային հարցերի:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news