ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
«Ստամբուլյան կոնվենցիայում կա կոնկրետ կետ, որը հակասում է մեր երկրի սահմանադրությանը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Բանախոսի խոսքով այս պահին դեռ կառավարությունը պետք է քննարկի կոնվենցիան, այնուհետև պետք է այդ փաստաթուղթը մտնի Սահմանդրական դատարան, և ապա նոր գա Ազգային Ժողով, հավելելով որ 2018 թվականի հունվարին այդ կոնվենցիան ստորագրվել է ՀՀԿ-ի կողմից: Այսինքն այս կոնվենցիան մի քանի փուլ ունի դեռ անցնելու, և կառավարությունում առայժմ միայն էպիզոդիկ խոսակցություններ են եղել այդ մասին, նշել է պատգամավորը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին բուռն քննարկման առարկա դարձած բռնությունների թեմային, և դրա ուղղորդվածությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: