Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրել է Պատվո շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 1124News

.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել  դիվանագետ Արման Կիրակոսյանին հետմահու Պատվո շքանշանով պարգևատրելու մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից;

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. 
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի Կիրակոսյանին հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում: