Unibank

Unibank Mobile

Երեւանում անկանոն կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 1124News

կրակոց

Երեկ՝ հուլիսի 10-ին, ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ 23-ամյա Հակոբ Ա.-ին և 21-ամյա Էդվարդ Մ.-ին, հայտնում է Shamshyan.com-ը:

Հուլիսի 9-ին ժամը 23:30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց Էդվարդ Մ.-ն իրեն պատկանող «ՊՄՓ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակը առգրավված է, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հակոբ Ա.-ն և Էդվարդ Մ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս