Ահաբեկչություն՝ Սիրիայի հայաշատ թաղամասերից մեկում. պայթյունից 11 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

1

Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ականապատ մեքենա է պայթեցվել, որը կանգնել է Ուղղափառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկյաններ անց որոտացել է պայթյունը: Կա 11 վիրավոր, նաև՝  նյութական վնասներ:

1

Նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել:

1
1
1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news