Սինգապուրը 6-րդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ծովափնյա նավահանգստային մեգապոլիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

1

«ՏԱՍՍ»-ն գրում է, որ, ըստ միջազգային նավագնացության զարգացման ինդեքսի նորացված տարբերակի, Սինգապուրը 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն ծովափնյա նավահանգստային մեգապոլիս: 

1

«Սինգապուրը վստահորեն ցուցադրում է նավագնացության կառավարման հնարավորությունները, ինչպես նաև պահպանում է բրոքերային ծառայությունների մատուցման բարձր մակարդակը»,- նշված է վարկանշային ցուցակում, որտեղ տեղ են գտել աշխարհի 42 նավահանգստային մեգապոլիսներ:

1

Վարկանշային ցուցակում 2-րդ տեղում Հոնկոնգն է, որը, վարկանշային ցուցակը կազմողների համաձայն, զարգանում է Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության և «Մեծ ծոց» տարածաշրջանային նախագծի շնորհիվ:

1

3-րդ տեղում Լոնդոնն է, որը բարձր է գնահատվում առաջնակարգ բրոքերային, ֆինանսական ծառայությունների շնորհիվ:

1

4-րդ և 5-րդ տեղում են համապատասխանաբար Շանհայն ու Դուբայը:

1
1