ԱՄՆ-ին արգելվել է Ադրբեջանին վաճառել ռազմական միջոցներ, որոնք կօգտագործվեն ԼՂ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

ԱՄՆ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար: Այդ մասին հայնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195: Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act):

Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը: