Հոմեոպաթիան շառլատանություն է, չի կարելի, մարդկանց շաքար խմեցնելով, առողջացնել․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

Արսեն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ-ում հոմեոպաթիան հանվելու է մասնագիտությունների ցանկից:

Նախարարը նշել է, որ այն շառլատանություն է, և «չի կարելի մարդկանց շաքար խմեցնելով առողջացնել»:

«Հոմեոպաթիան հանվելու է նաև լիցենզիոն ցանկից, որ նման լիցենզիաներ չտրվեն: Այստեղ խնդիր է մնում արդեն իսկ տրված լիցենզիաները», - ասել է նախարարը: