ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ռոբերտ Ջոզեֆ ԴՈՈՒԼԻՆ պարգևատրել է Պատվո շքանշանով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ ԴՈՈՒԼԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»,-նշված է հրամանագրում։