Աշխարհի նավթային շուկան որևէ դեֆիցիտ չի ունենա մինչև այս տարվա նոյեմբեր. Բրայան Հուկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

Thumbnail

«ԱՄՆ-ը խոստանում է, որ աշխարհի նավթային շուկան որևէ դեֆիցիտ չի ունենա մինչև այս տարվա նոյեմբերին սկսվող Իրանի տնտեսությանը ուղղված պատժամիջոցները»,-այս մասին գրում է nua.in.ua-ը։

Համապատասխան հայտարարությամբ այս շաբաթ հանդես է եկել նաև Իրանի հետ կապված հարցերով զբաղվող ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Ամերիկացի դիվանագետը նման խոստում է տվել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում լրագրողների հետ զրուցելու ժամանակ։

ԱՄՆ իշխանությունները ավելի վաղ խոստացել էին ամեն ինչ անել հնարավորինս զրոյականացնելու համար այն եկամուտները, որոնք պաշտոնական Թեհրանը ստանում է նավթի վաճառքից: Հայտնի է, որ պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 4-ին, կտարածվեն բոլոր նրանց վրա, որ կգնեն իրանական նավթ կամ այլ կերպ կշարունակեն համագործակցությունը Իրանի հետ: