Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով կա 2 վարկած. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  տեղեկացրել է, որ Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։

«Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա», - ասել Ավինյանը, ապա հավելել, որ ունի 2 վարկած՝ արտաքին և ներքին գործոնների հետ կապված։ 

«Համոզված եղեք, որ ուսումնասիրություններից հետո թափանցիկ ձևով այդ ինֆորմացիան հասանելի կլինի», - ասել է Տիգրան Ավինյանը։