ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից։
«Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Նրան ուղեկցում են նրան բուժող բժիշկները։
Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք, ձախ թոքի սալջարդ:
Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել», - գրել է Գևորգ Դերձյանը: