Կովերի անկման պատճառը Սևանա լճի ջուրը չէ, փորձանմուշներում ինֆեկցիա չի եղել․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

կով

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել:

Ավելի վաղ մամուլում տեղեկատություն էր շրջանառվում, որ կենդանիների անկման պատճառը Սևանի ջուրը չէ, այլ այն առվույտը, որն ուտելուց հետ կովերը փքվել էին։