Հովիկ Աբրահամյանի կողմից ՌԴ-ում նոր բիզնեսներ հիմնելու տեղեկությունը հերյուրանք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

քաղաքական

Այսօր, հուլիսի 12-ին, մամուլում տպագրվել էր «Հովիկ Աբրահամյանը նոր բիզնեսներ է հիմնում Ռուսաստանում» վերատառությամբ հոդված:

Հովիկ Աբրահամյանի գրասենյակից հայտնում են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Այն պարունակում է հերյուրանք ու դժվար չէ կռահել, թե ինչ նպատակ է հետապնդում»,-ասված է հաղորդագրության մեջ: