Հայաստանը «Գազպրոմ»-ի հետ կքննարկի գազի սակագնի հարցը․ մասնագետների խումբ է գալիս Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

գազ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ «Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան, որը hայկական կողմի հետ կքննարկի գազի գնի, դրա վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը: 

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռ ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Բոլոր բաղադրիչները պետք է հատ առ հատ քննարկվեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց այդ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դեռ քննարկվելիք խնդիրներ կան: Եվ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու»,-ասել է Մհեր Գրիգորյանը և հավելել, որ կլինեն գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հետ կապված բանակցություններ։

Հարցին՝ որքա՞ն կարելի է «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին ցածր պահել գազի գինը, Գրիգորյանն ասել է՝ անվերջ չի կարող ձգվել, ապա հավելել է, որ  դրանով արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ:

Իսկ ճի՞շտ է, որ 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը նշել է, որ ինքն այդ հարցի հետ կապված նման պաշտոնական որևէ ազդակ չի ստացել:

«Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե պետք է բանակցենք»,-ասել է Մհեր Գրիգորյանը: